ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կայուն զարգացման նպատակներին, որտեղ արտացոլվում են նաև առողջապահության ոլորտին առնչվող խնդիրներ և Հայաստանի կողմից ոլորտի բարելավմանն ուղղված գործողությունների շուրջ միջգերատեսչական համագործակցությանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Եգոր Զայցևը: