3133 դիտում
18:12 10-10-2019
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Գերմանիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնեցին Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք:
Հանգրվանելով հենց այս քաղաքում՝ Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի հոկտեմբերի 12-ին Վադուցում կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արաս Օզբիլիս, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
Հարձակվողներ
Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)
Այսպիսով, հրավիրված 25 ֆուտբոլիստներից հայտացուցակից դուրս է մնացել միայն Անատոլի Այվազովը:
Հաշվի առնելով վնասվածքը և թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու համար Կամո Հովհաննիսյանը մնացել է Երևանում և կշարունակի անհատական մարզումները: Նա բաց կթողնի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը, և ապաքինվելու դեպքում կարող է միանալ ազգային թիմին արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում:
Վերջին պահին հավաքականին միացել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2535 դիտում
19:21 09-06-2019
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հունաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1578 դիտում
12:54 25-05-2014
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շվեյցարիա
1810 դիտում
18:44 28-05-2014
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կրանս Մոնտանա
Այս բաժնից
937 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
544 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5571 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը