Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հունաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Աթենք չարտերային չվերթով մեկնեցին Հունաստան, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը:
Հավաքականի կազմում Հունաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ.
[b]Դարպասապահներ
[/b]
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
[b]Պաշտպաններ
[/b]
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
[b]Կիսապաշտպաններ
[/b]
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան, առանց ակումբի
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
[b]Հարձակվողներ
[/b]
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)
Արթուր Միրանյան «Փյունիկ»
Այսպիսով, նախապես հրավիրված 25 ֆուտբոլիստներից հավաքականի հետ չեն մեկնել Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Մանուչարյանը և Էրիկ Վարդանյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վատառողջ լինելու պատճառով: