211652_close_icon
views-count2054 դիտում article-date 18:08 10-10-2019

Տիգրան Խաչատրյանը Կահիրեում մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի 8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին եւ Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։ Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաեւ ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարեւորվել է ԵՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր