1826 դիտում
13:20 17-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնեց Բեռլին՝ մասնակցելու Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Համաժողովն անցկացվում է Բեռլինյան կանաչ շաբաթ ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում, որին, ի թիվս մասնակից ավելի քան 80 երկրների, առանձին տաղավարներով մասնակցում են նաև հայկական մի շարք ընկերություններ։
Նախարարական ֆորումի առաջին օրը, փորձագիտական խմբի քննարկումներին մասնակցելուց բացի, Սերգո Կարապետյանը կհանդիպի նաև Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերեյթի հետ։ Երեկոյան նա կմասնակցի Բեռլինյան կանաչ շաբաթ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, կծանոթանա ցուցահանդեսին, կլինի հայկական տաղավարներում:
Ավելի ուշ Սերգո Կարապետյանին կընդունեն Գերմանիայի Դաշնության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Հանս_Պետեր Ֆրիդրիխը և ցուցահանդեսի գործընկեր երկիր Էստոնիայի գյուղատնտեսության նախարար Հելիր Վալդոր Սիդերը։ Հանդիպումների ընթացքում կշոշափվեն Հայաստանի և նշված երկրների միջև համագործակցության հեռանկարների և վերջիններիս իրականացմանն առնչվող հարցեր։
Ֆորումի շրջանակներում Սերգո Կարապետյանն երկկողմանի հանդիպումներ կունենա նաև մի շարք երկրների գյուղատնտեսության նախարարների հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
457 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
958 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա