211652_close_icon
views-count1237 դիտում article-date 10:47 10-10-2019

Ավելի քան 116 մլն դրամ՝ Արդարադատության նախարարությանը․ ինչ են անելու այդ գումարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կառավարությանը արդարադատության նախարարությանը կհատկացնի 116 մլն 669 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը նշված գումարով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր ներդնելու համար տեխնիկական սարքավորումներ պետք է ձեռք բերի: Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը նախատեսում է գնել օդորակիչներ, շարժական տեսախցիկ, սկաներ, մատնահետք վերցնելու սարք և այլն: Բացի այս, քրեակատարողական ծառայության և VXSoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»` e-Penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը: Իսկ ծրագրի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման նպատակով խոշորացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի մոտ 67 մլն 669 հազար դրամ, իսկ կորպորատիվ ներքին ցանցի տեղակայման համար` 49 մլն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր