2433 դիտում
09:01 10-10-2019
Ով է Արցախի ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այս մասին, անշուշտ, կլռեն, որովհետև հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին:
Իսկ Մ. Մայիլյանն ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունների մի հատվածի ֆավորիտն է դարձել, որովհետև նա և իշխող թիմի շատ պատգամավորներ ու նույնիսկ քաղհասարակությունից այսօր ՔՊ վարչություն եկած թևը նույն` Սորոսի հիմնադրամից սնվող կազմակերպություններից մեկում են եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
817 դիտում
14:15 20-02-2014
Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը Բրազիլիան է. Սկոլարի
1213 դիտում
20:23 20-03-2014
Կլասիկոյում ֆավորիտը Մադրիդի «Ռեալ»-ն է. Վալդանո
1539 դիտում
11:41 21-05-2014
Եզրափակչի ֆավորիտը «Ատլետիկո»-ն է. Սերխիո Ռամոս