Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր թիմին համարում է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտը:
«Ամենաքիչը ութ թիմեր հավակնում են չեմպիոնական տիտղոսին, սակայն հաղթողի գլխավոր հավակնորդը Բրազիլիան է: Մենք ունենք այն բոլոր հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի աշխարհի չեմպիոնը»,-ասել է Սկոլարին: