68143 դիտում
21:43 09-10-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. բախվել են 57-ամյա վարորդի մոտոցիկլն ու 23-ամյա վարորդ Nissan-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նորապատ գյուղի 5-րդ փողոցում բախվել են Նորապատ գյուղի բնակիչներ՝ 57-ամյա Արամ Պապոյանի վարած «ԻԺ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլը և 23-ամյա Արման Համբարձումյանի վարած Nissan մակնիշի 35 OX 033 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարն ու Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Nissan-ի վարորդ Ա. Համբարձումյանը բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզաին քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվեցին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը նաև չի ունեցել սաղավարտ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, և այդ փողոցի հարևանությամբ գործում է մանկապարտեզ, և ամեն օր ծնողնրն իրենց երեխաներին ահը սրտներին են ճանապարհում մանկապարտեզ, քանի որ չգիտեն՝ երեխաները միայնակ կկարողանանա անցնել այդ ճանապարհահատվածով։ Նրանք խնդրում էին պատկան մարմիններից, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից, Արմավիրի մարզպետ Հարություն, որպեսզի կարճ ժամանակում նշված հատվածում տեղադրեն կամ արհեստական անհարթություն, կամ արագաչափ, կամ էլ խաչմերուկը նախազգուշացնող թարթող լուսակիր, հակառակ դեպքում, եթե այդ խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ականատես լինեն հերթական վթարին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2203 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)