Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել սանավիացիայով իրենց մոտ տեղափոխված Չեխիայի Հանրապետության քաղաքացու կյանքը, ով Արտանիշ թերակղզում սարի լանջից օդապարիկով թռնելու ժամանակ վայր էր ընկել
Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արտանիշ թերակղզում սարի լանջից պարապլանով թռիչքի ժամանակ քաղաքացին կորցրել է կառավարումը և մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված վայր կժամաներ ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխում «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև սանավիացիայով նրան տեղափոխում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել այդ քաղաքացու կյանքը։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չեխիայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Զուզանա Կոուցկային է, ով օդապարիկի ընկնելու հետևանքով է նշված վնասվածքը ստացել։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
տասին
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։