211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:43 11-09-2026

Պարզվել է օրեր առաջ Բյուրեղավանում սուր աղիքային թունավորում ստացած՝ բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների ինքնությունը․ կան անչափահասներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում պարզվել են սեպտեմբերի 7-ին Բյուրեղավան քաղաքից «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ «Աբովյան» և «Բյուրեղավան» բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների ինքնությունները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչներ 8-ամյա Սուսաննա Դ․-ն, 6-ամյա Գոռ Դ․-ն, 2-ամյա Եվա Ն․-ն, 16-ամյա Եվա Ջ․-ն, 10-ամյա Արմիդա Ն․-ն, 12-ամյա Էդուարդ Ն․-ն, 12-ամյա Գարիկ Բ․-ն, 22-ամյա Հրաչիկ Շ․-ն, 24-ամյա Քրիստինե Մ․-ն, 16-ամյա Հայկուհի Ե․-ն, 19-ամյա Լուսինե Խ․-ն, 19-ամյա Մելինե Խ․-ն, 20-ամյա Արիան Մ․-ն, 16-ամյա Նանե Վ․-ն, 13-ամյա Տիգրան Փ․-ն և 24-ամյա Լիանա Ա․-ն։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին ոչ որակյալ ջրի մատակարարման պատճառով հերթական թունավորման դեպքերն էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում, ըստ բնակիչների ահազանգերի, խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատացել էր, ովքեր դիմել էին «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին․

«Լրիվ բարձիթողի վիճակ, լրիվ քարե դար։ Չնայած նույնիսկ քարե դարում նման թունավորման դեպքեր ջրից չէին լինի։ Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել էին նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, ինչը դառնում է թունավորումների պատճառ։

 Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել բնակիչները, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի, թե չէ ամեն անգամ մարդիկ են թունավորում»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, ու Բյուրեղավան էին ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանի և պոլիկլինիկայի աշխատակիցների հետ մեկնել էին այն հասցեներ, որտեղից որ քաղաքացիներ էին տեղափոխել մի մասը Բյուրեղավանի պոլիկլինիկա, մյուս մասը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը նշել էր, որ հուլիսի 16-ին եղել էր 16 կանչ, որից 11-ը եղել է աղիքային վարակի գանգատներով ու մինչ հուլիսի 17-ը  շարունակվում էր այդ գանգատներով պոլիկլինիկա այցելուների հոսքը։

Բնակիչները նշել էին, որ «Վեոլիա ջրից» չէին կարողանում ստանալ ոչ մի պատասխան, թե վերջապես երբ էր Բյուրեղավանը փրկվելու այդ արատավոր երևույթից, քանի որ ոչ մի լուծում չէին առաջարկում։

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր