211652_close_icon
views-count1104 դիտում article-date 17:59 07-10-2019

Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, որը վարել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Ըստ օրակարգի՝ ներկայացվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ. 601 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 44 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 103260 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 106746 կատարողական վարույթ: Զեկուցվել է, որ սեպտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 794 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպարտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6817 քաղաքացի: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր