Գլխավոր հարկադիր կատարողի ԺՊ Դավիթ Բեգինյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն այսօր՝ մարտի 9-ին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:
Նշենք, որ Դավիթ Բեգինյանը գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019 թ. հուլիսի 22-ին: