1197 դիտում
13:16 07-10-2019
Բակո Սահակյանը հանդիպել է «Չևի Չեստ» կազմակերպության և Ֆրեզնո քաղաքից ժամանած բժիշկների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:
Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է Արցախի բժշկական ծառայության որակի բարձրացմանը և հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
20:01 10-10-2016
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած մի խումբ բժիշկների
8427 դիտում
11:18 21-08-2018
Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում կբացվի տուն-թանգարան
Այս բաժնից
622 դիտում
13:51 23-04-2024
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն