211652_close_icon
views-count2834 դիտում article-date 20:01 10-10-2016

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած մի խումբ բժիշկների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում ԼՂ քաղաքացիների համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ մեր երկրում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսեւորումները: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր