211652_close_icon
views-count46874 դիտում article-date 18:20 06-10-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում, Nissan Tiida-ն Դիլիջանի առաջին ոլորանից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանում՝ ծառերի մեջ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները և ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի 36 GZ 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86.2 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, Դիլիջանի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով ու ծառերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանի հատվածում՝ ծառերի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակներից նախարարության փրկարար-ծառայության Դիլիջանի թիվ 1-ին հերթափոխի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ: Վարորդին և 4 ուղևորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել նրանց, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում և հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և բժիշկների կողմից օգնություն ստացած ուղևորների ինքնությունը: Ավտոմեքենան փրկարարների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը կին է եղել, իսկ ուղևորներն էլ նրա ընտանիքի անդամներն են եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր