211652_close_icon
views-count3479 դիտում article-date 16:33 06-10-2019

Դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երևան՝ մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին. Tert.am

Հոկտեմբերի 6-ի երեկոյան մեկնարկելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին մասնակցելու համար հյուրերն արդեն Հայաստան են ժամանում: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/WCIT-2019/3111064]Tert.am[/url]-ը, քիչ առաջ Երևան ժամանեց միջազգային ճանաչում վայելող դիջեյ, երաժշտական պրոդյուրսեր Արմին վան Բյուրենը: Հոկտեմբերի 6-ի ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում համերգով է մեկնելու միջոցառումը, որին ելույթ է ունենալու նաև Արմին վան Բյուրենը: WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որում կմասնակցեն այն բոոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը: Ավելի վաղ ժամանել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ավելի ուշ նախատեսվում է Քիմ և Քորթնի Քարդաշյանների այցը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/WCIT-2019/3111064]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր