211652_close_icon
views-count44192 դիտում article-date 14:47 04-10-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը 07-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Օ-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղաամսի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ-ն և 20-ամյա Մամիկոն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր