211652_close_icon
views-count42081 դիտում article-date 08:31 01-06-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Լագաս» հյուրանոցի մոտ 26-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Մայակովսկի - Աբովյան ավտոճանապարին՝ «Լագաս» հյուրանոցի մոտ, Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Վահան Վարդանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 GR 629 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլէկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանին և ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անահիտ Դանիելյանին տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիս Ավետիսյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները, քանի որ էլեկտրասյան վրա հենված գազի խողովակը նույնպես վնասվել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր