slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 35-ամյա վարորդի Opel Corsa-ն ու 31-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 35-ամյա վարորդի Opel Corsa-ն ու 31-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count39567 դիտում article-date 20:18 02-10-2019
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74.1 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 31-ամյա Ալիկ Կ-ի վարած ЗИЛ 44151 մակնիշի 34 NC 643 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղ-ի վարած Opel Corsa մակնիշի 34 VA 087 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ղ-ն մարմնական վնասվածքններով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր