4232 դիտում
19:19 01-10-2019
Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի ուսանող
109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՊՏՀ հեռակա ուսուցման հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ նշված է․
«ՀՊՏՀ հեռակա ուսուցման հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները նոյեմբերին հաճելիորեն կզարմանան. աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իրենց կուրսեցին է:
Այսօր հրապարակեցինք հեռակա մագիստրատուրա ընդունված դիմորդների անունները, որոնց թվում է Սիմոն Մարտիրոսյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը չեմպիոնին և ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանին այսօր հյուրընկալեց իր աշխատասենյակում, շնորհավորեց ու բարի գալուստ մաղթեց:
Բուհի ղեկավարն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում մարզական կյանքը բավականին աշխույժ է և հույս հայտնեց, որ Սիմոն Մարտիրոսյանը նոր շունչ կհաղորդի դրան: Դիանա Գալոյանը մաղթեց, որ Սիմոնի ոսկե մեդալների կողքին տեղ գտնի նաև ՀՊՏՀ մագիստրոսի Կարմիր դիպլոմը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/01/simon/1021920]Armsport.am[/url]-ը:
Հովհաննես Գաբրիելյանն իր հերթին ներկայացրեց Սիմոն Մարտիրոսյանի մարզական ճանապարհը, հաջողություններն ու առաջիկա նպատակները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ բաժնի հետ զրույցում Սիմոն Մարտիրոսյանն ասաց, որ տնտեսագիտությունը պահանջարկ վայելող մասնագիտություն է, ուստի որոշել է մագիստրոսական կրթությունը Տնտեսագիտական մայր բուհում ստանալ: Նա ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական բաժինը:
Պրոֆեսիոնալ մարզիկը հետաքրքրվում է գործարարությամբ և վստահ է՝ տնտեսագիտական կրթությունն իրեն պետք կգա:
Նոյեմբերի 4-ին դասերը կմեկնարկեն, Սիմոնը խոստանում է հնարավորինս մասնակցել բոլոր դասախոսություններին»։
Նմանատիպ նյութեր
12131 դիտում
19:05 09-11-2018
Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդներ սահմանելով, դարձավ աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2934 դիտում
17:58 02-07-2016
Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Այս բաժնից
937 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
550 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5574 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը