3276 դիտում
17:58 02-07-2016
Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հայաստանը երիտասարդների այս առաջնությունում ներկայացնում էին Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):
Նմանատիպ նյութեր
6999 դիտում
14:09 23-06-2017
Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
4310 դիտում
22:00 27-10-2018
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
3886 դիտում
17:13 16-12-2021
Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
2647 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները
2695 դիտում
23:12 13-01-2025
Հենրի Ավագյանը «Փյունիկից» տեղափոխվել է այլ ակումբ
3061 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը