Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդներ սահմանելով, դարձավ աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը քիչ առաջ հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով:
Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 435 կգ արդյունք է գրանցել և արծաթե մեդալը նվաճած չինացի Յանգ Չիին գերազանցել 16 կգ-ով: Պարզապես ապշեցուցիչ ցուցանիշներ են:
Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ: