211652_close_icon

Արցախի ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի պատասխանը Հայկ Խանումյանին

views-count1475 դիտում article-date 22:11 30-09-2019
Այսօր ստացել եմ ԱԺ «Վերածնունդ» մեկհոգանց խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի նամակը, որին չէի անդրադառնա, եթե դրանում «ժողովրդի ընտրյալի» ցինիկությունը չհատեր սահմանները: ԱԺ նախագահին այլ գործի առաջարկություն է անում մի մարդ, ով դրսից ստացած գրանտային փողերով ադրբեջանցի հերոսների շիրիմներ է վերանորոգում: ԱԺ նիստերի դահլիճը ճիշտ տեղ չէ ձեզ համար, մանավանդ, որ այստեղ հայտնվել եք ուրիշների հեղինակության շվաքով և ամեն անգամ որպես պատգամավոր ապացուցում եք ձեր սնանկությունը: Շարունակեք գրանտներ ստանալ և նույն բառամթերքով խոսել ձեր ղեկավարած կուսակցության ամբիոնից: [b]Վարդգես Բաղրյան ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար[/b]

Նմանատիպ նյութեր