211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:47 22-06-2020

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորներին

Հունիսի 22-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների հետ: Քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին պատգամավորների մասնակցության շուրջ օրերս ստեղծված տարաձայնություններին վերաբերող հարցեր: Խորհրդարանի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

Նմանատիպ նյութեր