211652_close_icon
views-count4298 դիտում article-date 21:14 13-06-2016

Հայկ Խանումյանին առևանգողները կալանավորված են

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես. - Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, - հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը), - նշանակվել են մի շարք փորձաքննություններ, - կատարվել են վկաների, ինչպես նաև տուժողի լրացուցիչ հարցաքննություններ, 2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր