211652_close_icon
views-count1044 դիտում article-date 14:40 30-09-2019

Անասնագողության փորձ Արջուտում. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկություն էր ստացել, որ Արջուտ գյուղի մի բնակչի անասնագոմից գողություն են կատարել: Մեկնած օպերատիվ խմբին Արջուտի բնակիչը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.50-ի սահմաններում, շան հաչոցներ լսելով՝ դուրս է եկել բակ և նկատել, որ օգտվելով տանը կից անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից՝ անասնագոմից հանել են իրեն պատկանող հորթը, իսկ բակից՝ ցուլը և փորձել են տանել Վանաձոր քաղաքի ուղղությամբ: Ինքը նրանց հետևել է, և իր ձայնից աննասուները գողացող անձինք իրեն նկատելով՝ անասուններին թողել և փախել են: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Սպիտակի 37-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 28-ի գիշերը Արջուտ գյուղի կանգառի մոտ՝ գնացքի երկաթգծում, նկատել է մեկ հորթ և մեկ ցուլիկ և փորձել է հորթին գողանալ, սակայն նկատելով անասնատիրոջը՝ փախել է՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր