211652_close_icon

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4857 դիտում article-date 19:51 13-11-2019
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու գով են գողացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվեցին բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերովոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր