Մալիշկայում տան տանիք է այրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 04:26-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:16-ին, մարվել՝ 05:32-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 110 քմ):


