211652_close_icon

Մալիշկայում գողություն կատարողները բռնվեցին Երևանում

views-count2468 դիտում article-date 21:29 25-02-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդ` 1995 թ. ծնված Գուրգեն Հ.-ին, ուղևորներ` 1989 թ. ծնված Հովիկ Մ.-ին և 1988 թ. ծնված Վանիկ Բ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և չափերի էլեկտրական 5 շարժիչներ, որոնք ըստ բերման ենթարկվածների խոստովանական բացատրությունների` գողացել են Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղին հարակից տարածքում գտնվող մի կազմակերպության բետոնե կոնստրուկցյաների արտադրամասի շինությունից: Գուրգեն Հ.-ն, Հովիկ Մ.-ն և Վանիկ Բ.-ն՝ նախապատրաստված նյութերով, և գողոնի հետ միասին, հանձնվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին` տարածքային ենթակայության կարգով հետագա ընթացքը որոշելու: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր