211652_close_icon
views-count48526 դիտում article-date 10:52 29-09-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes G63-ն ու Mercedes 190E-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժաը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում բախվել են Ազատան գյուղի բնակիչ, 71-ամյա Երջանիկ Ս.-ի վարած Mercedes 190E մակնիշի 18 ԼՍ 567 համարանիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 50-ամյա Վահրամ Ի.-ի վարած Mercedes G63 մակնիշի 10 AM 500 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Երջանիկ Ս.-ն և Վահրամ Ի.-ի ուղևորուհի, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Ալվարդ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Սանոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր