38841 դիտում
21:19 18-06-2022
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Suzuki-ն. կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկները և Շիրակի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կիրակոսյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի և վաշտի հրամանատար Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 3-րդ դասակի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Կարապետյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)