97976 դիտում
21:12 27-07-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը