211652_close_icon
views-count1983 դիտում article-date 23:40 03-06-2014

Արցախի հավաքականը պարտվեց Նիցայի կոմսության ընտրանուն

Շվեդիայում շարունակում է ընթանալ չճանաչված պետությունների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքականը: Առաջնության առաջին խաղում արցախցիները 2:3 հաշվով զիջեցին Մեն Կղզու ընտրանուն: Երկրորդ խաղի շրջանակում Արցախի ընտրանին մրցեց Նիցցայի կոմսության հավաքականի հետ և զիջեց 0:1 հաշվով: Խաղի միակ գնդակը խփվեց 8-րդ րոպեին: Հատկանշական է, որ առաջին խաղակեսի միջնամասում մրցակիցը մնաց 10 հոգով, սակայն քանակական առավելություն ստացած արցախցիները այդպես էլ չկարողացան բեկել խաղի ելքը: Փոխարենը խաղի վերջին րոպեին կարմիր քարտ ստացավ Արցախի հավաքաիանի և «Շիրակ»-ի խաղացող Անդրանիկ Բարիկյանը:

Նմանատիպ նյութեր