211652_close_icon
views-count57111 դիտում article-date 15:03 26-09-2019

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել են Nissan-ներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակը մարել են հրշեջներն ու Քաղաքեռ-Զեյթունի բարեկարգման աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 26-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց բախվել են՝ 23-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Nissan Versa մակնիշի 12 UL 777 համարանիշի, 23-ամյա Յուրի Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի 01 UZ 022 համարանիշի, 28-ամյա Ժիրայր Մանուկյանի վարած Nissan Altima մակնիշի 35 VO 059 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Քանաքեռ Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Բախման հետևանքով Nissan Versa-ում շարժիչի հատվածում, հրդեհ է բռնկվել։ Բարեբախտաբար, հրշեջները, Քանաքեռ-Զեյթունի կանաչապատման աշխատակիցները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները ճիշտ կողմնորոշվեցին և մարեցին շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրից 2 ավտոմեքենաներ հեռացել են, այն դեպքում, երբ նրանք մասնակից են եղել վթարին։ Սակայն տեսնելով, որ մարդիկ զբաղված են ավտոմեքենայում առաջացած կրակը մարելով, ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանք գաղտագողի փախան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրանցից մեկը եղել է Lexus մակինիշի 75 VV 777 համարանիշով ավտոմեքենայով, որի վարորդը զինվորական համազգեստով էր, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը աղջիկ էր։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր