Ուլի Հյոնեսը սպառնացել է, որ «Բավարիայի» խաղացողներին չի թողնի Գերմանիայի հավաքական
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ ակումբը կարող է իր խաղացողներին արգելել հանդես գալ Գերմանիայի հավաքականում, եթե Մանուել Նոյերը դադարի լինել հավաքականի հիմնական դարպասապահ:
«Եթե հանկարծ նման բան պատահի, մենք մեր խաղացողներին բաց չենք թողնի ազգային հավաքական:
Մենք երբեք նման փոփոխությունները չենք ընդունի: Յոահիմ Լյովը կլսի մեր խոսքերը», ասել է Հյոնեսը:
Այս շաբաթ տեղեկություն հայտնվեց, որ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը առաջիկա երկու հանդիպումներից մեկում խաղադաշտ է դուրս գալու Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում:
Դրանից առաջ Նոյերն ու տեր Շտեգենը մամուլում բանավեճի մեջ մտան, թե իրենցից ով է ավելի արժանի խաղալ հավաքականի մեկնարկային կազմում: