Գվարդիոլան «Բավարիայի» խաղացողներին խորհուրդ է տվել հանգստյան օրերին արտասահման չմեկնել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է խաղացողների նկատմամբ պահանջները խստացնել:
Գվարդիոլան բոլոր ֆուտբոլիստներին էլեկտրոնային խորհրդատվական նամակներ է ուղարկել: Կատալոնացի մասնագետին դուր չի գալիս, որ հանգստյան օրերին խաղացողները ճանապարհորդում են այլ երկրներում:
Գվարդիոլայի կարծիքով, դա բացասաբար է ազդում հանդիպումների նախապատրաստական փուլին: Մասնավորապես, Գվարդիոլան ֆուտբոլիստներից ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է ակնկալել Գերմանիայի առաջնության վերջին տուրում` «Համբուրգի» հետ խաղին (2:1):