Հյոնեսը «Բավարիայի» լեգենդ Բրայտներին արգելել է այցելել «Ալյանց Արենայի VIP-օթյակ՝ քննադատության համար
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը ակումբի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պաուլ Բրայտներին արգելել է այցելել «Ալյանց Արենայի VIP-օթյակ:
Հյոնեսը, որը Բրայտների նախկին թիմակին ու ընկերն է, դժգոհ է մնացել ակումբի հասցեին Բրայտների քննադատությունից:
«Ինձ զանգահարեց պարոն Դրեսենը («Բավարիայի» ֆինանսական տնօրենը) և հայտնեց, որ Հյոնեսի որոշմամբ ես այլևս չեմ հանդիսանում պատվավոր հյուր:
Ես պատասխանեցի, որ սպասում էի նման մի բան և մտադիր չեմ տեսնել որոշ մարդկանց:
Ես ցանկանում եմ շարունակել մարզադաշտ գնալ և տոմս կգնեմ սովորական ձևով», ասել է Բրայտները: