211652_close_icon
views-count9096 դիտում article-date 23:59 24-09-2019

Արթուր Վանեցյանը հետևել է Հայաստանի Սուպերգավաթի խաղին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հանրապետական մարզադաշտում հետևում է Հայաստանի Սուպերգավաթ՝ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղին։ ՀՖՖ նախագահի հետ հանդիպմանը հետևում են նաև ՀՖՖ Առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանն ու «Արարատ-Արմենիայի» նախագահ Պողոս Գալստյանը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/24/ararat-armenia1234/1019628]Armsport.am[/url]-ը: Նշենք, որ թեժ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մայիսլոն Լիման 110-րդ րոպեին գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն ու ապահովեց իր թիմի հաղթանակն ու առաջին Սուպերգավաթը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր