2058 դիտում
10:38 05-08-2019
Արթուր Վանեցյանը հետևել է խաղադաշտերի կառուցման աշխատանքներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու ի վեր կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը՝ որպես օրինակ բերելով այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթացող 25 խաղադաշտերի կառուցուման աշատանքները, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվող այլ ծրագրերն ու նյութական օժանդակությունը: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել և հույս հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
625 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
784 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում