1337 դիտում
12:48 24-09-2019
Բացվել է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի «բարձր մակարդակի» շաբաթը․ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով
Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Հաղորդում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տվյալներով՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակությունների մասնակցություն, որոնց թվում կլինեն պետության 91 ղեկավարներ, 6 փոխնախագահներ, կառավարությունների 45 ղեկավարներ, 5 փոխվարչապետներ, 44 նախարարներ:
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է ավելի քան 630 տարբեր հանդիպում: Ինչպես նշում են փորձագետները՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ. դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30 հանդիպում՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
721 դիտում
20:55 14-12-2022
ՄԱԿ ԱԽ-ում ելույթով հանդես կգա Արարատ Միրզոյանը
1004 դիտում
15:39 07-03-2014
Հայաստանում ելույթով հանդես կգա Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթը
446 դիտում
12:03 28-05-2015
Երիտասարդական նվագախումբը ելույթով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ségur սրահում
Այս բաժնից
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7777 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա