9355 դիտում
10:27 24-09-2019
Արցախում ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ. ռուս փորձագետ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանական իրեն հայտնի ծրագրին:
Նրա որակմամբ՝ արցախցի-հայաստանցի բաժանումն անհանգստացնող է: «Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու: Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար»,- ասել է նա:
Տարասովը նշել է, որ դժվար է ենթադրել, թե ինչպես կընթանան զարգացումներն այս հարցի շուրջ: Սակայն, նրա վստահեցմամբ, նման ծրագրեր քննարկվում են Ադրբեջանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18085 դիտում
08:38 16-12-2017
Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ. ռուս փորձագետ. «168 ժամ»
13663 դիտում
10:51 31-03-2018
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար. ռուս փորձագետ. «168 ժամ»
4788 դիտում
10:46 05-05-2018
Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»
Այս բաժնից
1390 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով