1902 դիտում
20:54 23-09-2019
Գեղանկարների և գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցահանդեսով մեկնարկել է ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական շաբաթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսով այսօր մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման
100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արաողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնոկատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Արարատ Մալխասյանը, Արևելագիտության
ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոցենտ, քանդակագործ Միսակ Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր ՀՀ այլ բուհերից:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը. «Սիրելի՛ ներկաներ, այս միջոցառմամբ մենք սկսում ենք հոբելյանական շաբաթը:
Այս օրը հատկանշական է նրանով, որ ուսանողների, դասախոսների անհատական գործերի, ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերի կողքին մենք ցուցադրելու ենք գրեթե ԵՊՀ-ին հասակակից, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանի գեղանկարների և անհատական հավաքածուի ցուցադրությունը»,-
նշեց Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով, ցուցադրությունը մեծ հետաքրքություն է առաջացրել և այդ պատճառով նախասրահները լի հյուրերով, ուսանողներով և դասախոսներով:
«Ամեն համալսարան չէ որ նման գեղեցիկ շենք և շնորհալի դասախոսներ և ուսանողներ ունեն. Մենք պետք է հպարտանանք մեր Մայր բուհով»:
Շնորհավորանքի խոսքերով հանդես եկավ նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Համալսարանը մեր ազգի մտքի, գիտության և առջընթացի կենտրոնն է եղել և շարունակում է մնալ: Մենք պետք է շնորհակալ այդ գործի նվիրյալներին ՝ԵՊՀ երախտավորներին, որոնց մեջ իր անգնահատելի վաստակն ունի Գրիգոր Ղարիբյանը:
Անդրադառնալով իր դասախոսի՝ Գրիշա Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսին՝ Վ. Բոստանջյանը նրան անվանեց «գիտության նահապետ», որն իր պատկառելի տարիքին շարունակում է ստեղծագործել, մշակույթին և գիտությանը նվիրվել:
Ուսուցչի և վաստակավոր գիտնականի կերպարի մասին խոսեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը. «Բոլորին հայտնի գիտնականը այսօր ներկայանում է որպես շնորհալի նկարիչ: Նա խորապես ազգային գիտնական էր և իզուր չէ, որ առաջին խուրհուրդը որը մեզ՝ տնտեսագետներիս նա տալիս էր, այն է, որ պետք է հայ տնտեսագետ լինենք »:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Գուրգեն Մելիքյանը:
Վերջինս հիշատակեց Արցախյան ազատամարտի այն օրերը, երբ դասախոսների և ուսանողների մեծ մասը մեկնում էին ռազմաճակատ, իսկ Գ. Ղարիբյանը ուղղորդում և գոտեպնդում էր նրանց: «Ամենածանր տարիներին, մեր ժողովուրդի խաչը Ձեր ուսերին վերցրած մեզ ուղղորդում, օգնում ու աջակցում էինք: Ես՝ Ձեր հասարակ զինվորը, այդ պայքարի մասնակիցը տեսել եմ , թե Դուք ինչպես էիք ձեռք մեկնում բոլոր զինվորագրվածներին: Ձեզ մաղթում եմ այնքան երկար տարիների կյանք, որ Դուք տեսնեք, որ Արցախը ոչ միայն ազատագրված է, այլև ստորագրված է՝ սա Հայաստանն է և վերջ»:
ՀՊՏՀ Կերպարվեստի ամբիոնի դոցենտ, քանդակագործ Միսակ Մելքոնյանը ևս շնորհավորեց իր բարեկամին՝ Գրշա Ղարիբյանին և նշեց, որ սա սիրո և նվիրումի ցուցահանդես է՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին:
Բացման խոսքն ամփոփեց Գրիշա Ղարիբյանը:
Նա այս օրն անվանեց իր երջանիկ օրերից մեկը. «Ես ուղիղ 70 տարի համալսարանում եմ և հնարավորություն եմ ունենում երախտագիտությունս հայտնելու 100-ամյա համալսարանին: Համալսարանը վերստեղծեց մի միավոր, որը դարձավ մեր ժողովրդի խիղճն ու հավատը»:
Նա խոսքն ավարտեց Համո Սահյանի բանաստեղծություններից մեկով:
Նշենք, որ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց նաև ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերը:
Ցուցահանդեսի մասնակիցները շրջեցին նախասրահներում և ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, ծանոթացան բոլոր աշխատանքներին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
19:54 19-10-2022
Դեյվիդ Փրայսը ԵՊՀ գրադարանում ծանոթացել է ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին
967 դիտում
18:15 05-06-2024
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» կրթամշակութային ամառային ճամբարը
Այս բաժնից
670 դիտում
09:21 19-12-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար