211652_close_icon

Ամո՛թ ձեզ. Բանտարկում եք ու հետևից հոխորտում. Էդմոն Մարուքյան

views-count1717 դիտում article-date 16:26 16-11-2025
Էդմոն Մարքույանը տեսանյութ է հրապարակել ու գրել.

Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։

Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։

Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր