211652_close_icon
views-count823 դիտում article-date 18:15 05-06-2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» կրթամշակութային ամառային ճամբարը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 3-ից մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ամառային ճամբարը: Այն կգործի ամռան երեք ամիսներին, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:

Ամառային ճամբարը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները կմասնակցեն ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացների՝ հնարավորություն ստանալով ամառային արձակուրդներն անցկացնել առավել հետաքրքիր և հագեցած, ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ և նոր ընկերներ:

Ամառային ճամբարի օրերին երեխաները գրադարանում կմասնակցեն գրքերի ընթերցումների, քննարկումների, կդիտեն մուլտֆիլմեր և կունկնդրեն հեքիաթապատումներ, կծանոթանան աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերին ու մշակութային ժառանգությանը:

Երեխաների համար կկազմակերպվեն նկարչության, շախմատի, ասեղնագործության դասեր, անգլերեն ու ռուսերեն ինտերակտիվ պարապմունքներ,  ցանկության դեպքում հնարավորություն կունենան կատարել դպրոցական հանձնարարությունները:

Ծրագրի շրջանակում կկազմակերվեն նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ Երևանի կրթամշակութային հաստատություններ, թատրոններ և թանգարաններ։

Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52-12-22 հեռախոսահամարին:

Նմանատիպ նյութեր