Այսօր, սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 QS 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Պ․-ն Էջիմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, և առաջ ընթանալով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։Օպերատիվորեն են գործել նաև Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Մուշեղ Գասպարյանն ու Հովհաննես Գրիգորյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Արմավիրի մարզում․ 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակի հենասյուներին և հայտնվել դաշտում․ նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.09.23 16:55



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
