211652_close_icon
views-count85150 դիտում article-date 10:43 23-09-2019

Ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձորում աղմկահարույց սպանության փորձի կասկածյալն ինքնակամ ներկայացել է իրավապահներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 22-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի), Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի), Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Վազգեն Թորոսյանի) գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի) գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն՝ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Ոստիկանության Տարոնի բաժին է ինքնակամ ներկայացել Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ 31-ամյա Ալեն Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքում հաշվառված 28-ամյա Գևորգ Սահակյանի նկատմամբ իր մոտ եղած «Չերչիլ» տիպի որսորդական հրացանով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։ Այդ օրը Ա․ Վարդանյանը Վանաձորում կրակել էր Գ․ Սահակյանի վրա, ով «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները անհրաժեշտ առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ում հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձարարությամբ՝ սանավիացիայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Փաստի առթիվ Ա․ Մանթաշյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Ա․ Վարդանյանը ձերբակալվել է։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/20/1135652/?fbclid=IwAR2mN0VsZD2mepiYJjVQu4DnOVQbjnkKk3BhGhdLEyPjO1aO8O19MHfiYMI]ավելի վաղ հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի մի քանի ստորաբաժանումների և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Վանաձորում սպանության փորձ կատարողի կողմից հանցագործության գործիք օգտագործված «Չերչիլ» տիպի որսորդական հրացանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է գետում, իսկ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները փնտրում են Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ալեն Վարդանյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու հնարավոր է՝ այսօր քննչական մարմինը միջնորդություն ներկայացնի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Ա. Վարդանյանի նկատմամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր