211652_close_icon
views-count18489 դիտում article-date 12:09 21-09-2019

ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. Լոռու մարզի Ճոճկան համայնքի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց հերոս կապիտան Գոռ Խուդինյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Լոռու մարզի Ճոճկան խոշորացված համայնքում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ։ Ճոճկանի միջնակարգ դպրոցի բակում էին հավաքվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ մարզպետարանի աշխատակիցների հետ. Ճոճկան խոշորացված համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի գլխավորությամբ, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը՝ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ, զինվորականներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հյուրեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման ժամանակ հայտարարվեց Ճոճկանի դպրոցը կապիտան, հերոս Գոռ Խուդինյանի անվամբ անվանակոչելու մասին։ Կապիտանը զոհվել է 2017 թվականի փետրվարի 23-ին, Արցախի Հանրապետության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, երբ փամփուշտը փողում պայթել էր, և նա մահացու բեկորային վիրավորում էր ստացել։ Ներկա էին Գոռ Խուդինյանի ծնողները, հարազատներն ու ընկերները։ Ցուցանակի բացումը կատարեցին Գոռի հայրն ու դպրոցի տնօրեն Գնել Խաչատրյանը։ Ելույթի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանը, դպրոցի տնօրեն Գ. Խաչատրյանը, Ճոճկանի ղեկավար Ա. Թամազյանը, ինչպես նաև Ախթալայի հոգևոր հովիվ Տեր քահանա Հեթում Թարվերդյանը։ Բոլորն իրենց խոսքում նշեցին, որ այսուհետ դպրոցի աշակերտները պետք է հպարտանան, որ սովորում են հերոս Գոռ Խուդինյանի անվան դպրոցում, ով իր կյանքը զոհեց հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության։ Կապիտան Գ. Խուդինյանի [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059894/?fbclid=IwAR3T0iGSOpEDzyRO9_OBXHe13nFguZh7jgkfZ52yKng5yQEeKx9cFDaFdEs]հուղարկավորությունը [/url]տեղի է ունեցել 2017 թ. փետրվարի 25-ին, հայրենի՝ Ճոճկան գյուղի գերեզմանատանը։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+

Նմանատիպ նյութեր