2192 դիտում
10:38 21-09-2019
Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է:
Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ: Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը: Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան և միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին:
Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաև այն քաջորդիներին, որոնք հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի: Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Աստված պահապան մեզ բոլորիս:
Նմանատիպ նյութեր
823 դիտում
20:49 09-05-2023
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Անմար կրակի մոտ ոգեկոչել է զոհվածների հիշատակը
1496 դիտում
23:46 06-04-2014
Մոսկվայում ոգեկոչել են Քեսաբում զոհվածների հիշատակը. տեսանյութ
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան