2068 դիտում
19:33 20-09-2019
ԱԱ. Հայտնի են Գրիգոր Գրիգորյանի և Հովհաննես Մխիթարյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 61, 79, 86 և 97 կգ քաշային ըմբիշները։
Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 79 և 86 կգ քաշային կարգերում։ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Նիկա Կենտչաձեն։
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Դաունիի հետ։ 86 կգ քաշային կարգն օլիմպիական է, ուստի 1-6-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին պայքարի մեջ մտած Վարուժան Կաջոյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) պարտություն են կրել: Կաջոյանն արդեն լքել է պայքարը, իսկ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը:
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
21:35 06-02-2014
«Բանանց»-ի երկու մրցակիցները հայտնի են
1856 դիտում
15:19 23-06-2014
Եվրոպայի լիգա. հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները . տեսանյութ
1398 դիտում
13:20 03-12-2014
Հայտնի են նաև Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները
Այս բաժնից
1249 դիտում
11:26 29-09-2024
«Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ
1555 դիտում
11:10 28-09-2024
«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա
1306 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը